News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին՝ այժմ փոքր կենտրոնում:

Մասշտաբային արդիականացումը մայրաքաղաքում շարունակվում է, եւ շուտով յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն կունենա միանալու Beeline գերարագ մինչեւ 100 Մբիթ/վրկ ինտերնետին VDSL տեխնոլոգիայով։

«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երեւանում: Կիլիկիա թաղամասից հետո մայրաքաղաքի փոքր կենտրոնի բնակիչներին եւս հասանելի դարձավ մինչեւ 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ: Նշեմ, որ մոտ ապագայում մենք նախատեսում ենք շարունակել մայրաքաղաքի ֆիքսված ենթակառուցվածքների բարելավումը եւ առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին» - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Շնորհավորելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին՝ Անդրեյ Պյատախինը նրան նվիրեց COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչեւ 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչեւ 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչեւ 100  ՄԲ/վրկ. արագությամբ: COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներում հասանելի է նաեւ ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչեւ 138 հեռուստաալիք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ