News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տրանսգենդերի ելույթը Ազգային Ժողովում պատահական չէր, վարչապետը պետք է արդարացում ունենար Բրյուսելում: Այս մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով՝ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովում տրանսգենդերի ելույթին:

«Ընդ որում՝ այդ ելույթը պետք է լիներ անպայման Բրյուսել գնալուց առաջ, քանի որ իբր խափանվել էր ժամանակին գեյերի պարադը Հայաստանում, և հարկավոր էր, որ մեր վարչապետը այնտեղ արդարացում ունենար»,- ասաց նա՝ նշելով, որ պետք էր ցույց տալ, թե Հայաստանի ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում տրանսգենդերը, իսկ վերջում բոլորը ծափահարում են։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին խորհրդարանում հանրային լսումների օրակարգում նշված էր, որ դատաիրավական համակարգի բարեփոխման, ինչպես նաեւ երեխաների եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկում պետք է լինի։ ՀԿ–ների ներկայացուցիչներ էին հրավիրվել, այդ թվում՝ «Իրավունքի կողմ» ՀԿ–ն, որի նախագահն է Լիլիթ Մարտիրոսյանը։ Հենց նա էլ հանդես եկավ ելույթով՝ հայտարարելով, որ ինքը տրանսգենդեր է։ Սրան հաջորդել էին բողոքի ցույցերը Ազգային ժողովի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ