News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես իրապես զարմացած եմ այդ հայտարարությունից, չէի շտապի ասել որեւէ բան, քանի դեռ չենք ճշտել դա վարչապետից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում 50 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել:

«Վաղը մենք այստեղ ունենք հարցապնդում, քննարկվելու է կրճատումների խնդիրը: Կարծում եմ՝ աշխատատեղերի ստեղծման լույսի ներքո կրճատումների հարցը կարող ենք մեկտեղել, եւ կառավարության զեկուցող ներկայացուցչից նաեւ դրա մասին տեղեկություններ ստանալ:

Հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը կտան եւ կտեսնենք, թե որտեղ են ստեղծվել, որ հիմնարկությունում այդ 50 հազար աշխատատեղերը: Եթե չեմ սխալվում, դրանց մի մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են: Ես ոչ պաշտոնական տվյալներ ունեմ, որ 1000 դրամների հիմնադրամում մոտ 10 հազարով ավելացել են վճարողները, բայց կարող է այդ թվերն ավելի է»,-ասաց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ