News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձեւի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որտեղ խոսվում է Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների եւ տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարումների մասին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա մեղադրեց լրագրողներին տրանսգենդերի թեման լայնորեն լուսաբանելու համար. «Բանաձեւում դոմինանտ հատված կա Հայաստանի մասին, որը խորհրդարանից հետո դրսում ու ներսում տեղի ունեցած քննարկումների արդյունք է։ Հայաստանը հիմա դրա հետ կապված խնդիր է ունենալու»։

Պատգամավորի խոսքով՝ եթե բանաձեւն ընդունվի, Հայաստանը կլինի դատապարտվող երկրների շարքում. «Բանաձեւը գնալու է Խտրականության հանձնաժողով, կարծում եմ, ես այս հանձնաժողովի անդամ եմ, փոխարինողը Վլադիմիր Վարդանյանն է, մենք պետք է մեր երկրի անունից պետք է փորձենք պաշտպանել»։

Մարուքյանը շեշտեց՝ շատ վատ է, որ այդ բանաձեւով Հայաստանն ու Ադրբեջանը հավասար հարթության վրա են դրվում. «Բանաձեւում ձեւակերպումներ կան, որով Հայաստանն ու Ադրբեջանը հավասար հարթության վրա են դրվում, որը շատ վատ է, քանի որ Freedom House-ի բոլոր բանաձեւերով մենք Ադրբեջանից առաջ ենք, հեղափոխությունից հետո շատ ավելի առաջ ենք, բայց հիմա այդ բանաձեւով մենք հավասար դաշտում են դրվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ