Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի հայագիտության ֆակուլտետում կանցկացվի միջազգային համաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը՝ հայտնում է Asbarez թերթը։ Համաժողովն ուղղված կլինի Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների պատմաաշխարհագրական տարատեսակ գործոնների գնահատմանը։ Համաժողովի ընթացքում նաեւ կքննարկվեն Հայոց ցեղասպանության գաղափարական, քաղաքական եւ մշակութային գործոնները։