Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող նախագծերին առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցությունը շարունակել տարեկան ծրագրային ձևաչափով: