News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մտադիր է հասնել նրան, որ իր դաշնակիցները ձեռնարկեն անվտանգության եւ քաղաքական ընդհանուր միջոցներ, որոնք կդժվարացնեն չինական հեռահաղորդակցական Huawei ընկերության գերիշխումը 5G ցանցի ստեղծման ոլորտում՝ հայտնում է Reuters-ը։

Վաշինգտոնը կարծում է, որ Չինաստանը կարող է Huawei-ի սարքերն օգտագործել լրտեսության համաքր։ Huawei Technologies Co Ltd ընկերությունը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները։

Ավելի քան 30 երկրներից պաշտոնյաները մայիսի 2-3-ը կհանդիպեն Պրահայում, որպեսզի պայմանավորվեն հաջորդ սերնդի հեռահաղորդակցական ցանցերի համար անվտանգության սկզբունքների մասին՝ հայտարարել է չեխական կիբեռանվտանգության NUKIB գործակալության ղեկավար Ռոբերտ Կախոֆերը։

Պրահայի հանդիպման համար ԱՄՆ-ի առաջարկությունները կոչ են անում կառավարությանը եւ օպերատորներին ուսումնասիրել մատակարարող երկրի իրավական դաշտը, պետական աջակցության ծավալը, ընկերության գործունեության թափանցիկությունը եւ սարքավորումների հուսալիությունը։ ԱՄՆ-ը նաեւ գործընկերներին կոչ կանի որոշել անվտանգության հարցում առաջնահերթությունները եւ համատեղ աշխատել կիբեռգրոհների հետաքննության ոլորտում։

Փաստաթղթերում աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցական սարքավորումներ ստեղծող Huawei-ը չի հիշատակվում, սակայն ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ հուսով են, թե կստեղծվի չինական մատակարարներին արդյունավետորեն արգելելու «ինտելեկտուալ հիմք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ