News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Aston Martin ընկերությունը ամբողջությամբ բացահայտել է իր առաջին էլեկտրական մոդելը՝ Rapide E լիֆթբեքը: Նորույթն ունի երկշարժիչանի ուժային սարք, արագ լիցքավորման 800-վոլտանոց համակարգ եւ սահմանափակ քանակություն՝ 155 նմուշ, փոխանցում է Motor-ը: 

Aston Martin-ը Rapide E-ի մշակումը կատարել է Williams Advanced Engineering-ի (WAE) հետ համագործակցությամբ: WAE-ը եւ բրիտանական Unipart Manufacturing Group-ն այս նախագծի շրջանակում հիմնել են Hyperbat Limited համատեղ ձեռնարկությունը, որը մասնագիտացած է քարշային մարտկոցների ուղղությամբ, եւ Aston Martin-ը դարձել է նոր ընկերության առաջին հաճախորդը: Անհատական պատվերով կառուցված մարտկոցը բլոկների է բաժանված, որոնք տեղադրված են V12 շարժիչի, փոխանցման տուփի եւ վառելիքի բաքի տեղում: Տարողությունը 65 կՎտ/ժամ է:

Մարտկոցը սնուցում է 2 էլեկտրաշարժիչները: Սարքի ընդհանուր հզորությունը 610 ձիաուժ է, պտտման պահը՝ 950 Նմ: Էլեկտրաքարը մինչեւ «հարյուրյակը» զարգացնում է մոտ 4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ: Հայտարարված հզորությունը հասանելի է մարտկոցի լիցքի մակարդակի բոլոր դիապազոններում: Մեկ լիցքավորմամբ անձնագրային վազքը WLTP ցիկլում 322 կմ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ