News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օմսկի մարզային դատարանում հրապարակել են նացիստների ավազակախմբի քրեական գործով դատավճիռը։ Ավազակախումբը կազմավորել է նախկին ոստիկան եւ ММА մարզիկ Նիկիտա Ֆեդոնենկոն, տեղեկացնում է «Սուպերօմսկ»-ը։

Նա եւ նրա հանցակիցները՝ ուսանող Ալեքսանդր Բեզբորոդովը, մաժոր Ալեքսանդր Լանբինը եւ Ռեգինա Միկուլիչեւան, մեղավոր են ճանաչվել Ռուսաստանի ՔՕ միանգամից մի քանի հոդվածներով, որոնց մեջ՝ նաեւ ծանր եւ առանձնակի ծանր հանցագործություններ, այդ թվում՝ սպանություն։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Ֆեդոնենկոն, Բեզբորոդովը եւ Լամբինը, նացիզմի գաղափարներով տարված, սկսել են հարձակվել Կովկասից եւ Միջին Ասիայից սերած մարդկանց վրա։

«Իրենց հարձակումները ամբաստանյալները անվանել են «շուրջկալներ»։ Նրանք շուրջկալի էին դուրս գալիս դանակներով, մահակներով, գազի բալոններով եւ օդամուղ հրացանով զինված։ Բոլոր տուժածներին նրանք դաժանաբար ծեծել են, թալանել եւ անվանել «չուրկաներ»,- «Սուպերօմսկին» ասել են ՌՔԿ Օմսկի մարզի բաժանմունքում։

Դատարանում իրենք՝ մեղադրյալները, պնդել են, որ ոչ մի նացիզմի մասին էլ չեն մտածել, այլ հարձակվել են բացառապես թմրավաճառների վրա։

Նման «շուրջկալներից» մեկի ժամանակ զոհին պաշտպանել են ընկերները։ Նրանց ձեռքն է ընկել Լանբինը, որին կտտանքների են ենթարկել։ Այսպիսի «պատժից» հետո նա հայտնվել է հիվանդանոցում, իսկ նրա ընկերները փոխել են հարձակումների մարտավարությունը։ Այդ ժամանակ էլ ավազակախմբում հայտնվել է Ռեգինա Միկուլիչեւան, որը 17 տարեկան էր։ Աղջիկը «խայծի» դեր էր կատարում։ Սոցցանցերում ֆեյք էջերի միջոցով գրագրություն էր հաստատում կովկասցիների հետ եւ նրանց հանդիպումներ նշանակում ինտիմ ծառայություններ մատուցելու համար։ Առաջինն այդ թակարդն ընկավ բժշկական ակադեմիայի ուսանող Անտոն Խինդիրնեբիեւը։ Տղային ծեծեցին մինչեւ գիտակցությունը կորցնելը, կտրատեցին դանակով, թալանեցին ու պատրաստվում էին հանել սիրտը, բայց վերջին րոպեին խղճացին։

Հաջորդ օրը թակարդն ընկավ 32-ամյա գործարար Վահե Զալիբեկյանը։ Ֆեդոնենկոյի եւ Բեզբորոդովի հետ հանդիպմանը նա չդիմացավ։ Փորձագետների եզրակացությամբ՝ նրա մահը վրա էր հասել ծանր գանգուղեղային վնասվածքի պատճառով. Ֆեդնոնեկոն վերջակետը դրել էր օդամուղ հրացանով։

Այս գործով դատավարությունը տեւեց գրեթե մեկ տարի։ Դատավարության սկզբում Ֆեդոնենկոն, Բեզբորոդովը եւ Միկուլիչեւան ազատության մեջ էին։ Ճաղերի հետեւում էր միայն Լանբինը, որը նստել էր ծանոթ դպրոցական աղջկան մահակով ծեծելու համար։ Հետո փախուստի էր դիմել Միկուլիչեւան։ Մոտ չորս ամիս հետո նա կալանվեց Վորոնեժում, անցած տարվա սեպտեմբերին։ Այդ «ուղեւորության» համար աղջկան ուղարկեցին մեկուսարան։ Նոր տարուց անմիջապես հետո արդարադատությունից թաքնվել փորձեց նաեւ Ֆեդոնենկոն։ Նրա փախուստը պակաս հաջող էր. ուղիղ մեկուկես ամիս հետո նրան բռնեցին Ռոստովի մարզում, Ուկրաինայի հետ սահմանին, ուր նախատեսում էր փախչել։ Արդյունքում՝ տնային կալանքի տակ մնաց միայն Բեզբորոդովը։

Ողջ դատավարության ընթացքում  քառյակի մասնակիցները մեղքը մեկը մյուսի վրա էին բարդում։ Օրինակ, ավազակախմբի կազմակերպիչ Նիկիտա Ֆեդոնենկոն պնդում էր, որ Զալիբեկյանին մատով անգամ չի կպել։ Իսկ բոլոր հարվածները նրան հասցրել է Բեզբորոդովը։ Իսկ վերջինը պնդում էր, որ գործարարին ծեծել են երկուսով, բայց սկզբում, իբր, ցանկանում էին պարզապես խոսել նրա հետ, սակայն կարծես թե «համը հանել էին»։ Իսկ ահա Ռեգինա Միկուլիչեւան պատմում էր, թե դարձել է «նենգ Ֆեդոնենկոյի» զոհը, իսկ ընդհանրապես նա «բարի ու փափուկ» աղջիկ է ու միշտ կերակրել է անօթեւան կատուներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ