News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Ես անծանոթ եմ դրան, ինձ այդ անուն-ազգանունը ոչինչ չի ասում, ես երկու օր է՝ գտնվում եմ ԱԺ-ում, դեռեւս տեղյակ չեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Էդգար Ծատինյանի մահվան դեպքին։

Նա նշեց, որ դեպքի մասին տեղեկանալուց հետո միայն կարող է ասել՝ խնդիրն իր լիազորությունների տիրույթում է, թե ոչ։

Նշենք, որ Ծատինյանի հարազատները պնդում են, որ 36–ամյա երիտասարդը մահացել է՝ ոստիկանական բաժանմունքում խոշտանգման եւ հիվանդանոցում բժիշկների անտարբերության պատճառով:

Լրագրողները նախարարին հիշեցրեցին, որ երկու օր առաջ իր ելույթում հայտարարում էր, թե ոստիկանությունը զերծ է խոշտանգումներից ու բռնություններից, բռնությամբ ցուցմունքներ կորզելուց։

 «Երկրում կան լրջագույն խնդիրներ, որոնք օրենսդրական կարգավորման նպատակ ունեն՝ խոշտանգումերի կանխարգելման և իրավակիրառական պրակտիկայի առումով։ Հիշում եք՝ հիշատակեցի Եվրոպական դատարանի առաջին վճիռները, որոնք կայացված էին ՀՀ-ի դեմ, որտեղ արձանագրված էին փաստեր, որոնք այսօրվա երիտասարդ իրավաբաններն ու իրավապաշտպանների մոտ զարմանք են առաջացնում, որ ոստիկանական բաժանմունքում նման իրավիճակ է եղել»,-արձագանքեց նախարարը՝  նշելով, որ ոստիկանական համակարգում փոփոխություններեն եղել, եւ իրավիճակի էական տարբերություն կա:

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրելով՝ որդուն՝ Երևան քաղաքի բնակիչ Էդգար Ծատինյանին, բերման են ենթարկել ոստիկանության Նոր-նորքի բաժին, որտեղ նա ենթարկվել է բռնությունների, ապա քրեական պատասխանատվության չենթարկվելու վախից կուլ է տվել իր գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը: Դրա հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել է, ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են «Արմենիա»ՀԲԿ, որտեղ ժամեր անց Էդգար Ծատինյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՔԾ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով։

Տպել
Ամենաշատ