News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն ներկայացրել է ԿԸՀ–ի տրամադրած Ստամբուլի քաղաքապետի անունով վկայագիրը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ջանան Քաֆթանջըօղլուի ներկայացրած լոսւանկարում ԿԸՀ–ի վկայագրում որպես Ստամբուլի քաղաքապետ նշված է ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի անունը։

Նշենք, որ մարտի 31–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլում 0.25 տոկոս առավելությամբ քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Իշխող կուսակցությունը բողոքարկել էր արդյունքները, սակայն վերահաշվարկները լուրջ փոփոխություն չեն գրանցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ