News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի արժեքը 2019 թվականին 60 եվրոյից կդառնա 80 եվրո, սակայն թանկացումը չի առնչվի մի շարք երկրների քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուսաստանի, նաեւ Հայաստանի: Սա նախատեսված է Եվրամիության վիզային օրենսգրքում կատարված փոփոխություններով, որը չորեքշաբթի ստացել է Եվրախորհրդարանի պատգամավորների հավանությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից, որը նախաձեռնել էր բարեփոխումը:

«Ոչ մեծ թանկացումը Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններին թույլ կտա ամբողջ աշխարհում պահել բավարար թվով հյուպատոսական անձնակազմ անվտանգության վերահսկման ուժեղացման նպատակով, ինչպես նաեւ անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ եւ ծրագրային ապահովում ներդնելու համար՝ վիզա հայցող անձանց համար խոչընդոտներ չստեղծելով»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ նոր կանոններով նախատեսվում են ավելի ճկուն պայմաններ հաճախակի ճանապարհորդող «վիզային դրական պատմությամբ» անձանց համար, որոնք կարող են բազմակի վիզա ստանալ գործողության աստիճանաբար մեծացող ժամկետով՝ 1 տարուց մինչեւ 5 տարի:

Դրանից բացի, կրկնակի կմեծանա Շենգենյան վիզայի հայց ներկայացնելու ժամկետը՝ մինչեւ ծրագրվող ուղեւորությունը 3-ից մինչեւ 6 ամիս: Որոշ երկրներում հնարավոր կլինի հյուպատոսության կայքի միջոցով ներկայացնել էլեկտրոնային հայց: 6-ից մինչեւ 18 տարեկան անչափահասների համար Շենգենյան վիզան 2019 թվականին, հնարավոր է, ամբողջությամբ անվճար դառնա, հայտնել է ԵՀ մամուլի ծառայության աշխատակիցը:

Նոր կանոնները դեռ պետք է պաշտոնապես հաստատի Եվրոպական խորհուրդը, որից հետո ԵՄ վիզային օրենսգրքում կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 6 ամիս հետո:

Փոփոխությունները չեն նախատեսում վիզային գանձման մեծացում Ռուսաստանի քաղաքացիների համար: «Վիզային գանձման մեծացումը չի ազդի առավել ցածր՝ 35 եվրո վիզային գանձման վրա, որը հաստատված է վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագրերով, որոնք կնքվել են ԵՄ-ի եւ մի շարք երրորդ երկրների միջեւ, ինչպես՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի»,- ասել է ԵՀ պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ