News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Տվյալ մարդը, որ եկել ա, Բաբկեն Թունյանի բարեկամն ա, կարաք ճշտեք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝անդրադառնալով իր պնդմանը, թե ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մոտ 4 հոգով հավաքվել եւ քննարկել են, թե ինչպես պաշտպանեն մեկ մարդու բիզնես շահը։

Բաբկեն Թունյանի պնդմանը, թե ինքը ծանոթ–բարեկամի, այլ շահեր հետապնդելու խնդիր չունի, Ծառուկյանը հակադարձեց. «Տվյալ մարդը իր բարեկամն ա, կարաք ճշտեք, ասեք, թող պարոն Թունյանը ասի, թե որպես հանձնաժողովի նախագահ նա պարտավոր էր հրավիրել ցեմենտի գործարանից մեկին, Հրազդանից որեւէ մեկին հրավիրելու, մասնագետների հետ քննարկելու, հասկանալու, եւ իր համար եթե  1000 ընտանիքը թող նստի տանը կամ ասենք թե էժան լինի շինարարությունը, էժան չի կարա լինի, մենք 40 հազար արդեն ամենաէժանն ենք դրել, պարսկական ցեմենտն էլ ա 40 հազար։ Մարդը, որ լիարժեք պաշտոնյա ա, այդ պաշտոն ոչ թե անձնական վայելքի ա, այլ լիարժեք շատ պատասխանատու հարց ա»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Թունյանը, Սիսեռյանը, Սարգսյանը եւ եւս մի 4-րդ անձ օրերս քննարկել են ներմուծվող ցեմենտի տուրքի հարցը եւ ծանոթ-խնամի հարաբերություններով հարցեր են լուծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ