News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


Դեռեւս քննարկման փուլում են գազի սակագնի մեծության վերաբերյալ բանակցությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, որոշակի առաջարկներ ձեւավորված են, որը նրանք պետք է քննարկեն ռուսական «Գազպրոմի» հետ, սակայն չի կարող ասել, թե դա ինչ ժամկետներում կլինի:

«Բանակցությունները երկարաձգվում են, քանի որ բավականին բարդ եւ տարուղունակ հաշվարկների մասին է խոսքը։ Ամբողջ սակագնային հաշվարկները իրենց ծախսային հոդվածներով նորից վերանայվում են, որովհետեւ այս տարվա հունվարի 1-ից այդ սահմանափակումները, որոնք կային միջպետական համաձայնագրերով, այլեւս չկան: Նորովի ամբողջ կառուցվածքը սակագնային վերանայվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ եւ քննարկման խնդիրներ կան եւ որոշակի փոխհամաձայնեցման խնդիրներ կան:

«Ես մի բան կարող եմ խոստանալ, որ եթե նաեւ ստանամ պատգամավորների քվեն եւ ընտրվեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, ամեն ինչ պետք է անեմ, որ այն մատուցվող ծառայությունների գինը, դա կլինի գազի, ջրի թե էլեկտրաէներգիայի, լինի արդարացված, որ այդքան պետք է լինի։ Այլ հարց է, որ որոշակի սպառողների սեգմենտի մոտ կարող է դժգոհություններ առաջանալ զուտ սոցիալական առումով, սակայն չպետք է դա կապել մասնագիտական կառույցի հաշվարկների հետ»,-ասաց Բաղրամյանը:

Դիտարկմանը, թե ռուսական շրջանակներից տեղեկություններ կան, որ Հայաստանի համար գինը անընդհատ թանկանալու է, նա արձագանքեց. «Ես չունեմ նման տեղեկություններ»:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր (150 ԱՄՆ դոլարից դարձավ 165 ԱՄՆ դոլար՝ սահմանին) Հայաստան մատակարարվող գազի գինը, և Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով, իսկ տարբերությունը փոխհատուցվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեզ պետք չէ մերձարեւելյան նավթ եւ գազ. Թրամփ
«Քանի որ վերջին մի քանի տարում մենք էներգետիկայի ոլորտում մեծ հաջողությունների ենք հասել (շնորհակալություն, պարոն նախագահ), մենք էներգիայի ցանցային արտահանող ենք...
ՕՊԵԿ-ը գնահատում է նավթի շուկայի վրա Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների ազդեցությունը
Հաշվի առնելով նավթի գլոբալ պաշարների բարձր մակարդակն ու այն, որ բացակայում են դեֆիցիտի նշանները, ՕՊԵԿ-ը դեռեւս չի քննարկի որեւէ միջոց ձեռնարկելու հնարավորությունը…
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 10,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 66,30 դոլարի…
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի ԱԷՄԳ գլխավոր համաժողովին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար…
Սուրեն Պապիկյանի մոտ քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
Սուրեն Պապիկյանը էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ է անցկացրել…
Նավթի գները բարձրանում են
Սակարկությունները վկայում են նավթի գների բարձրացման մասին...