News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ը եւ Թումոն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվեն մի շարք կրթական նախագծեր` տեխնոլոգիաների զանազան ոլորտներում, ինչպես մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը եւ այլն: Դրանք կվարեն միջազգային մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Airbnb-ն եւ Hulu-ն:

Նախագծի շրջանակներում Երեւան կհրավիրվեն ոլորտի խոշոր մասնագետներ միջազգային նշանավոր կազմակերպություններից: Նրանք Թումոյի ուսանողների հետ կանցկացնեն գործնական եւ ինտենսիվ դասընթացներ, որոնց ընթացքում կմշակվեն իրական տեխնոլոգիական նախագծեր։

Մասնագետների ցանկում են Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի դասախոս ու ճարտարագիտության մագիստրոս Լուկա Պիսկորեցը եւ նույն համալսարանի թվային դիզայնի լաբորատորիայի դիզայնի գծով հետազոտությունների դոկտորի թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեն, Hulu հեռուստատեսային ցանցի ծրագրավորող  Մեսրոպ Կյուրկչյանը եւ Airbnb-ի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը եւ այլոք: Կրթական նախագծերը կիրականացվեն 2019-ի մայիսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

«Մենք կարեւորում են Beeline-ի ներդրումը` ուղղված Թումոյի կրթական ծրագրում տեխնոլոգիաների ոլորտի բացառիկ նախագծերի թվի ավելացմանը եւ նման հանրահայտ ընկերություններից մասնագետների ներգրավմանը: Այս համագործակցությունը մեր պատանիների համար եւս մի հնարավարություն է ստեղծում առաջատար մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերել պրակտիկ հմտություններ արդիական ոլորտներում եւ ավելի մրցունակ դառնալ մասնագիտական շուկայում», - ընդգծում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Ուրախ եմ այսօր հայտարարել Թումոյի հետ այս հրաշալի համագործակցության մեկնարկի մասին։ Թումոն հայտնի է տեխնոլոգիաների ոլորտում իր կրթական ծրագրերով ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում, եւ այդ ամենը շատ հոգեհարազատ է մեզ։ ՎԵՈՆ խումբն իր գործունեության բոլոր երկրներում իր առաքելությունն է համարում երիտասարդների համար հասանելի դարձնել լավ տեխնոլոգիական կրթությունը», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ընդհանուր առմամբ Beeline-ի եւ Թումոյի այս համատեղ նախաձեռնության շնորհիվ իրականացվող հատուկ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ