News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վիրավորելը հավասարազոր է իրանական ազգին եւ երկրի զինված ուժերին վիրավորելուն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ մեկնաբանելով ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու ԱՄՆ-ի որոշումը՝ հայտնում է Mehr-ը։

«Մեր թշնամիները կարծում են, որ ԻՀՊԿ-ն ուղղակի մեր զինված ուժերի մի մասն է, սակայն նրանք սխալվում են։ Նրանք պետք է իմանան, որ ԻՀՊԿ-ն ներկա է ողջ Իրանում, եւ իրանական ազգը նրան համարում է իր մի մասը։ ԻՀՊԿ-ին վիրավորելը հավասարազոր է իրանական ազգին եւ երկրի զինված ուժերին վիրավորելուն»,- ասել է Ռուհանին։

Նա դատապարտել է ԱՄՆ-ի եւ «սիոնիստական ռեժիմի» միջամտությունը տարածաշրջանային գործերում՝ հայտարարելով, որ «խոշոր տերությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը եւ սիոնիստները, կայունություն, միասնականություն, անվտանգություն եւ եղբայրություն չեն ուզում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ