News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախքան Դոնալդ Թրամփը նորից կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ, ԱՄՆ-ը լրացուցիչ ապացույցներ կպահանջի այն մասին, որ հյուսիսկորեացի առաջնորդը պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը։

«Նախագահը լիովին պատրաստ է երրորդ գագաթաժողովին, եթե կկարողանա իրական գործարք կնքել»,- ասել է Բոլթոնը։ Այն հարցին, թե կա արդյոք որեւէ առաջընթաց ապառազմականացման գործում, նա պատասխանել է․ «Չէի ասի, որ մենք կարող ենք հաստատել դա այս պահին»։

Բոլթոնի մեկնաբանությունները հնչել են ավելի հոռետեսորեն, քան վարչակազմի մյուս անդամներինը, այդ թվում պետքարտուղար Մայք Պոմպեոյինը։

Մինչ Թրամփի վարչակազմի անդամ դառնալը Բոլթոնը թերահավատորեն էր վերաբերում գործարքի հնարավորությանը, եւ հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները բազմիցս քննադատել են նրան՝ հայտարարելով, որ մի օր երկիրը չի կարողանա թաքցնել իր «զզվանքը» նրա հանդեպ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ