News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը ներկայացրել է «Ռռուսական գործի» հետաքննության արդյունքներով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի ամբողջական տեքստը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բարը խոստովանել է, որ ռուս գործակալները միջամտել են 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրություններին, սակայն մանրամասնել, որ այդ մարդիկ կապված չեն եղել ոչ նախագահ Դոնալդ Թրամփի, ոչ նրա շտաբի հետ:

Գլխավոր դատախազը նշել է, որ Մյուլլերը որեւէ ապացույց չի գտել, որ Թրամփի նախընտրական շտաբի հետ կապված որեւէ մեկը Ռուսաստանի կառավարության կամ ինտերնետային հետազոտությունների ռուսական գործակալության հետ պայմանավորվածություններ է ունեցել կամ նրանց հետ համակարգել է իր գործողությունները:

Գլխավոր դատախազը հայտարարել է, որ նա եւ Ռոդ Ռոզենսթայնը համաձայն չեն արդարադատության խոչընդոտման մասին Մյուլլերի եզրակացությունների հետ:

Նա նշել է, որ Մյուլլերի զեկույցը հաստատում է այն փաստը, որ Ռուսաստանի կառավարությունը ձգտել է միջամտել 2016 ընտրություններին:

Բարը նշել է, որ Մյուլլերը չի հայտնաբերել, որ որեւէ մեկը ապօրինի կերպով տարածել է էլեկտրոնային նամակներ, որոնք համակարգչային խափանման արդյունքում հրապարակային  են դարձել:

Գլխավոր դատախազը նշել է, որ Մյուլլերի զեկույցը պատմում է տասը դրվագների մասին, որոնք կապ ունեն Թրամփի հետ եւ դիտարկում է այն հարցը, թե արդյոք կարելի է դրանք որակել որպես խոչընդոտ արդարադատությանը:

Բարի խոսքով, նա դիտարկել է  Թրամփի գործողությունների վերաբերյալ հատուկ դատախազի զեկույցում առկա մանրամասները: Գլխավոր դատախազը նշել է, որ նախագահ Թրամփը զայրացած  եւ մտահոգված էր հետաքննությամբ` կարծելով, որ այն առաջացել է տեղեկատվության անօրինական արտահոսքից:

Բարը արձանագրել է, որ Սպիտակ տունը ողջ ծավալով համագործակցել է Մյուլերի գլխավորությամբ անցկացվող հետաքննության հետ:

Բարը նշել է, որ մինչեւ հրապարակումը զեկույցի խմբագրված տեքստի հետ ծանոթանալու հնարավորությունը տրվել է նախագահի անձնական իրավաբանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ