News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սպառազինությունների վերահսկողության մասին համաձայնագրի միջազգային պահպանման վերաբերյալ Թրամփի վարչակազմի նոր զեկույցը ԱՄՆ հատուկ ծառայությունների եւ Պետդեպի որոշ պաշտոնյաների միջեւ վեճ է հրահրել այն մասին, որ փաստաթուղթը քաղաքականացնում եւ հերքում է Իրանի մասին գնահատականները՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հինգ աղբյուրների։

ԱՄՆ պաշտոնյաների միջեւ հակասությունները սկսվել են, երբ Պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել, այնուհետեւ հեռացրել է Կոնգրեսին ներկայացված զեկույցի ոչ գաղտնի մասը, որտեղ գնահատվում է սպառազինությունների վերահսկման մասին համաձայնագրի կատարումը, սակայն Իրանի մասին տվյալներն, ըստ աղբյուրների, խեղաթյուրված են։

Մի քանի աղբյուրներ հայտնել են, թե զեկույցը, որն առանց պատճառները բացատրելու հայտնվել է չորեքշաբթի օրը, ստիպել է իրենց մտածել այն մասին, թե արդյոք ճի՞շտ է Իրանին ամենամռայլ գույներով ներկայացնելը, թե՞ կատարվում է այն, ինչ 2003թ․, երբ Բուշ-կրտսերը օգտագործում էր չափազանցված եւ կեղծ տեղեկություններ, որ արդարացներ իր ներխուժումն Իրաք։

Պետդեպի մամուլի քարտուղարը պնդում է Իրանի մասին որոշումը՝ հայտարարելով, որ այն կազմվել է «համապատասխան տեղեկատվության մանրամասն գնահատման միջոցով»։

Մեկ այլ աղբյուրի համաձայն, այդ զեկույցը օգտագործվում է Իրանի հանդեպ Թրամփի վարչակազմի հայացքները քարոզելու եւ ոչ թե հատուկ ծառայությունների կողմից հավաքված տեղեկատվությունը արտացոլելու համար։ ««Միտումներ» բաժինը քաղաքական երանգ է հաղորդում կամ քաղաքականացնում է զեկույցը»,- ասել է նա՝ հայտարարելով, որ վարչակազմը, կարծես, երբեմնի օբյեկտիվ զեկույցն օգտագործում է «սուբյեկտիվ պնդումները հաստատելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ