News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիսամերիկյան նոր գործարքը ազատ առեւտրի մասին համեստ անդրադարձ կունենա ԱՄՆ տնտեսական աճի վրա, բայց կարող է նվազեցնել ավտոմեքենաների արտադրությունն ԱՄՆ-ում։ Նման եզրակացության է եկել ԱՄՆ միջազգային առեւտրի հանձնաժողովը, տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ համաձայնագրի տնտեսական գնահատականում ասվում է, որ առեւտրային գործարքը կավելացնի ԱՄՆ ՀՆԱ-ն 0.35 տոկոսով կամ տարեկան 68,5 մլրդ դոլարով ու կստեղծի 176000 նոր աշխատատեղ ԱՄՆ-ում, մեծացնելով նաեւ ԱՄՆ արտահանումը։

Զբաղվածությունը ավտոմեքենաշինությունում կավելանա 30000 աշխատատեղով, բայց մեքենաների արտադրությունն ԱՄՆ-ում կկրճատվի, սպառումը կնվազի 140000 միավորով՝ ավելի բարձր գների պատճառով։

Երեք երկրների ղեկավարները հավանություն են տվել գործարքին անցած տարի, բայց այն դեռ պետք է արժանանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը։

Հանձնաժողովի հաշվետվությունում նշվում է, որ նոր ավտոմեքենաների գինն ԱՄՆ-ում կաճի 0,4 տոկոսով պիկապների եւ 1,6 տոկոսով ոչ մեծ ավտոմեքենաների համար։

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նշված համաձայնագիրը կհանգեցնի աշխատատեղերի բացման ԱՄՆ ավտոարդյունաբերությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ