News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

HBO հեռուստաալիքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիմանել է «Գահերի խաղ» սերիալից կերպարը «քաղաքական նպատակներով» օգտագործելու պատճառով, հայտնում է CNBC-ն:

Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի՝ «ռուսական» հետաքննության արդյունքների վերաբերյալ ելույթից հետո Թրամփն իր Twitter-յան պաշտոնական էջում նկար է տեղադրել հանրաճանաչ սերիալի ոճով, որում նա հանդիսատեսին թիկունքով շրջված՝ կանգնած է մշուշի ամպի առջեւ: «Գահերի խաղին» հատկանշական տառատեսակով գրված է՝ «Խաղն ավարտված է»: Վերեւում ավելացված է. «Ատողների եւ ձախ արմատական դեմոկրատների համար: Ոչ մի դավադրություն: Արդարադատությանը ոչ մի խոչընդոտում»:

«Չնայած մենք կարող ենք հասկանալ մեծ հետաքրքրությունը «Գահերի խաղի» հանդեպ, հատկապես հիմա, երբ թողարկվել է դրա վերջին մասը, այնուամենայնիվ, կցանկանայինք, որ մեր մտավոր սեփականությունը քաղաքական նպատակներով չօգտագործվեր»,- նշված է HBO հայտարարության մեջ, որի համար է նկարահանվել սերիալը:

Թրամփն ավելի վաղ արդեն օգտագործել էր հղում այս սերիալին, իսկ HBO հեռուստաալիքը խնդրել էր շոուն քաղաքական նպատակներով չօգտագործել: Ընկերությունը Twitter-ում սերիալի երկրպագուներին նաեւ կատակով հարց էր ուղղել, թե մտացածին դոտրակիերենով ինչպես կթարգմանեն «ապրանքանիշի ոչ իրավաչափ օգտագործում» արտահայտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ