News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանից էժան ցեմենտի եւ կլինկերի ներկրումը կնպաստի շուկայում մրցակցության հաստատմանը եւ կբերի շինարարական բումի շինանյութի այս տեսակի էժանության հաշվին: Այս մասին ապրիլի 19-ին ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» եւ «Գործունեության իրականացումն իրազեկելու մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ սա կնպաստի երկրի տնտեսության ամրապնդմանը եւ զարգացմանը, ինչը իշխանությունների համար պետք է առաջնային նշանակություն ունենա: Ընդ որում՝ նա նշեց, որ ցեմենտի հայկական շուկայում առայժմ գերակշռում են տեղական արտադրողները: «2018 թվականի տեղական արտադրությունն աճել է 53 տոկոսով: Հայկական շուկայում 680 հազար տոննայից 512 հազարը կազմել է հայկական ցեմենտը, իսկ 168 հազարը եղել է ներկրած: Այսինքն՝ ցեմենտի 75 տոկոսը բաժին է ընկնում հայ արտադրողներին, իսկ 25 տոկոսը՝ մնացյալին»,- պարզաբանեց Սարգսյանը:

Պատգամավորը նշեց, որ տեղական ձեռնարկությունների ցեմենտի արժեքը փաստացի 4 անգամ գերազանցում է իրանական ցեմենտի արժեքը, իսկ այն հայտարարությունները, թե իրանական ցեմենտի արտադրությունը տեղացի արտադրողների համար զգալիորեն ավելի էժան է, քան նրանց հայ գործըկերների համար է, փոքր-ինչ չափազանցված համարեց:

Սարգսյանը շեշտեց, որ եթե հայ արտադրողներն իրենց արտադրության արդիականացում կատարեին, դա զգալիորեն կբարձրացներ ցեմենտի որակը եւ կնվազեցներ արտադրական ծախսերը, սակայն այդպես էլ չարվեց: «Իրանից էժան ցեմենտի եւ կլինկերի ներկրումը բխում է մեր համաքաղաքացիների մեծամասնության շահերից»,- եզրափակեց Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում քննարկվել է մի օրինագիծ, որի համաձայն՝ առաջարկվում է 22000 դրամ մաքսատուրք սահմանել ներկրվող ցեմենտի մեկ տոննայի համար։ Նշվել է, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա կիրառել սահմանափակումներ այնպիսի ապրանքների վրա, որոնք կարող են արտադրվել երկրում։ Դրանով իսկ կարելի կլինի խրախուսել տեղական արտադրությունը՝ օգտագործելով եւ զարգացնելով առկա հնարավորությունները։ Ընդունված է կարծել, թե սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի գործունեությունը։ Ինքը՝ «Արարատցեմենտի» սեփականատերը, անիմաստ է համարում տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի հումքի արտադրությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ