News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հրապարակված տարբերակը ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության ոչ մի ապացույց չի պարունակում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Զեկույցը հաստատում է որեւէ փաստարկի բացակայությունը, թե Ռուսաստանն իբր միջամտել է ամերիկյան ընտրություններին,- ասել է նա,- ոչ մի ապացույց դրանում չկա։ Փաստորեն, զեկույցի հեղինակները ընդունել են, որ իրենք նման զեկույց չունեն»։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հինգշաբթի հրապարակել է ամերիկյան հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ամփոփոիչ զեկույցը, որը հետաքննում էր Մոսկվային վերագրվող միջամտությունը 2016-ի ամերիկյան ընտրություններին։ Հատուկ դատախազը պնդում է, որ Ռուսաստանը փորձել է ազդեցություն գործել 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրարշավի ընթացքի վրա։ Ընդ որում՝ Մյուլլերը խոստովանել է, որ հետաքննությունը չի հայտնաբերել Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դավադրության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ