News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Քանի որ Իրանը սուբսիդավորում է իր ցեմենտ արտադրողներին, մենք այդ ցեմենտը բերում եւ օգտագործում ենք մեր շինարարության մեջ, անուղղակիորեն ստացվում է, որ Իրանը սուբսիդավորում է Հայաստանի շինարարությունը։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը հարակից զեկուցող Հայկ Սարգսյանը։

«Կարծիք է հնչում, որ Իրանը սուբսիդիաներ է տրամադրում իր ցեմենտ արտադրողներին։ Հիմա պետք է հասկանալ՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Իհարկե, լավ է։ Իրանը քանի որ սուբսիդավորում է իր ցեմենտ արտադրողներին, մենք այդ ցեմենտը բերում եւ օգտագործում ենք մեր շինարարության մեջ, դա անուղղակիորեն ստացվում է, որ Իրանը սուբսիդավորում է Հայաստանի շինարարությունը։ Այս իմաստով՝ եթե մենք իմանանք, որ դա լինելու է շարունակական, միանշանակ կգնանք այդ ճանապարհով, բայց քանի որ մենք գիտենք, որ դա չի կարող լինել տեւական, դրա համար մենք գնում ենք մեր արտադրողներին օժանդակելու ճանապարհով»,–ասաց նա։

Պատգամավորը շեշտեց, որ այն պնդումը, թե «Արարատցեմենտ» գործարանը 3 միլիոն դոլարի գազ է օգտագործում, դրանից մեր պետությունը շատ չնչին է շահում. ««Արարատցեմենտ» գործարանը ասում է, որ 3 միլիոն դոլարի գազ է օգտագործում, եւ դա փորձվում է ներկայացնել որպես պետությանը վճարված օգուտ կամ որ պետությունը դրանից շահում է։ Դրանից մեր պետությունը գրեթե չի շահում, դրանից շահում է միայն գազ վաճառողն ու գազ վաճառող պետությունը»։

Հայկ Սարգսյանը հարց ուղղեց ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանին՝ հանդիպել է արդյոք ցեմենտ արտադրող մյուս արտադրամասերի ներկայացուցիչների հետ.  «Շաքե Իսայանը ասում է, որ Հայաստանում կա ցեմենտ  արտադրող երկու գործարան, երկու արտադրամաս։ Տիկին Իսայան, իսկ դուք հանդիպե՞լ եք այդ երկու արտադրամասերի ներկայացուցիչների հետ, իրենք ձեր կարծիքը կիսո՞ւմ են, որ արտադրամաս են։ Թե՞ դուք բավարարվում եք միայն «Արարատցեմենտի» ներկայացուցիչների հետ հանդիպումներով»։

Նա արձագանքեց այն հարցին, թե ինչու «Մուլտի» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ չի հանդիպել ԲՀԿ խմբակցության միջոցով. «Ասեմ, որ հենց այդպես էլ արել եմ, Արթուր Գրիգորյանի միջոցով խնդրել եմ Առուստամյանին, որ իմ զանգերին պատասխանի»։

ԲՀԿ–ականների դիտարկմանը, որ ուշ է արել, Հայկ Սարգսյանը հակադարձեց, որ մեկ օր տարբերությամբ է հանդիպել։

«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանի հարցին, թե ինչու է Երեւանի գործարանը ներմուծում կլինկեր, չի գնում «Արարատ ցեմնետ» գործարանից, Հայկ Սարգսյանն ասաց, որ այդ նույն հարցը տվել է Երեւանի գործարանի ներկայացուցչին, որը, մասնավորապես, ասել է. «Փորձել ենք, ուղղակի հաճախ կամ չեն վաճառում, կամ ավելի թանկ գնով են վաճառում»։

Առուստամյանն էլ ասել է, որ պատրաստ են այն գնով տալ, ինչ գնով ներմուծում են. «Նախնական պայմանավորվածություն կա, որ պետք է ձեզնից ձեռք բերեն կլինկերը։ Հուսով եմ՝ իմ պնդումը կհաստատվի, եւ այս խնդիրը չենք ունենա»։

ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանի այն պնդմանը, թե 200 000 աշխատող իրենց են նայում եւ այս որոշմամբ այդ մարդկանց հացից կտրում են, Հայկ Սարգսյանը խնդրեց ամեն առիթով դա չկրկնել. «Դա երեսով տալու նման է դառնում։ Մենք բոլորս գնահատում ենք այդ ջանքերը, հասկանում ենք, որ գործարանը 3 ամիս է աշխատում, բայց 12 ամիս վճարում են, դա դառնում է սոցիալական օգնություն այդ մարդկանց համար, բայց պետք չի պատեհ-անպատեհ ասել»։

Տեղից ԲՀԿ-ականներն արձագանքեցին, որ կասենք։

Դրան Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Ընդհանրապես այս գործելաոճը, քանի պարոն Ծառուկյանն էլ այստեղ է, այդտեղից խոսելու ավանդույթը, այդ «շմայսական գործելաոճին» պետք է վերջ տանք, պետք է օրենքի տառին համապատասխան պահեն ինչպես մենք։ Մենք էլ Շմայսի նման կարանք տեղից արձագանքենք, գոռանք, եթե դուք 10, 20, 30 hոգանոց եք` մենք էլ 88 ենք, բայց որոշել ենք այդ ճանապարհով չգնանք։ Պարոն Ծառուկյանը շատ եղբայրաբար մոտեցավ մեր պահանջներին, մենք էլ իր»։

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բուռն քննարկում էր տեղի ունեցել կառավարության ներկայացրած Պետական տուրքի եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։ Օրինագծերով կառավարությունն առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22000 դրամ, ինչը դժգոհություն առաջացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում։ Բացի այդ, որոշվել էր ցեմենտի հումքից (կլինկերից) հանել հարկումը։

Օրերս «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա էին դուրս եկել։ Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նրանց հետ եւ հորդորել պատռել ծանուցագրերը՝ խոստանալով, որ աատումներ չեն լինի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ