News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջատաբանն անվանել է կոյաբզեզների երեք նոր տեսակները «Գահերի խաղից» վիշապների պատվին: Գիտնականների միջավայրում կան մեր օրերի ամենահայտնի սերիալի բազմաթիվ երկրպագուներ: Նրանցից մեկը ամերիկացի միջատաբան, Նեբրասկայի համալսարանի պրոֆեսոր Բրեթ Ռեթքլիֆն է: Իր գիտական գործունեության 50 տարիների ընթացքում նա նկարագրել է շուրջ 200 տեսակի նոր կոյաբզեզներ: Լրատվամիջոցների ուշադրությունը գրավել են Gymnetis տեսակի վերջերս բացահայտված երեք բզեզները: Ռեթքլիֆն անվանել է դրանց Drogoni, Rhaegali եւ Viserioni, այսինքն՝ Քհալիսի վիշապների՝ Դրոգոն, Ռեյգալ եւ Վիզերիոն անունների լատիներեն տարբերակներով, հաղորդում է Gismeteo-ն:

Գիտնականը նշել է, որ անունների ընտրությունը պայմանավորված է Մարտինի գրքերի նկատմամբ սիրով, ինչպես նաեւ ցանկությամբ գրավել ամբողջ աշխարհի ուշադրությունը մեր մոլորակի ուշագրավ կենսաբազմազանության նկատմամբ: Նրա խոսքերով՝ միջատաբանները դեռեւս չեն բացահայտել Երկիր մոլորակի բզեզների անգամ կեսին: Բացի այդ, փոփ-մշակույթի հիշատակումը հիշեցում էր գիտական հանրությանն իրենց իսկ չվերաբերվել շատ լրջորեն:

Drogoni եւ Rhaegali կոյաբզեզները բնակվում են Կոլումբիայում եւ Էկվադորում: Viserioni-ին կարելի է տեսնել Ֆրանսիական Գվիանայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ