News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ՝ ապրիլի 18–ին Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Հարությունյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանեւանի ավագանու անդամ Գոհար Գալստյանը։

Նրա խոսքով՝ նման որոշման համար հիմք է հանդիսացել փաստը, որ վերջին վեց ամիսներին համայնքի ավագանու նիստեր չեն կայացել։ Հիշեցնենք, որ ավագանու նիստերը բոյկոտում էին ավագանու անդամները։

«Երեկ մարզպետը հայտարարեց, որ դադարեցվել են գյուղապետի լիազորությունները։ Մեր համագյուղացին դադարեցրել է հացադուլը։ Հիմա գյուղապետի պաշտոնակատարը մարզպետարանի աշխատակից Արամ Հարությունյանն է»,– ասաց Գալստյանը։

Հիշեցնենք, որ Վանեւան գյուղի բնակիչներն ու ավագանու երեք անդամները պահանջում էին 30 տարվա գյուղապետ Նորայր Հարությունյան հրաժարականը։ Գյուղացիներից Ատոմ Մկրտչյանը ապրիլի 11-ից հացադուլ էր հայտարարել։ Նրանք 2 անգամ փակել էին Երեւան–Մարտակերտ մայրուղին։

 

Տպել
Ամենաշատ