News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

XIV դարի հազվագյուտ ոսկե եւ արծաթե մետաղադրամների գանձարանը, որը գնահատվում է 195 հազար դոլար, բրիտանացի չորս գանձերի որսորդներ գտել են մետաղադետեկտորների միջոցով: Daily Mail-ի հաղորդմամբ՝ 12 խոշոր ոսկե մետաղադրամները պատկանում են դրամագիտական հազվագյուտ իրերի շարքին «Սեւ մահ» ժանտախտի համաճարակի ժամանակաշրջանից (1348-1349):

Փորձագետները համարում են, որ հայտնաբերված մետաղադրամների մեծ մասը դրոշմվել է 1272-1327 թվականների ընթացքում՝ Պլանտագենետների դինաստիայից թագավոր Էդուարդ I-ի (1239-1307) եւ Էդուարդ II-ի (1284-1327) իշխանության օրոք: Ըստ գիտնականների՝ Համբլդենյան գանձարանը (Համբլդեն գյուղի պատվին, որի մոտակայքում էր գտնվել գանձարանը) թաղվել էր հարուստ մարդկանցից մեկի կողմից շուրջ վեց դար առաջ:

Մի քանի արծաթյա մետաղադրամներ հայտնաբերելուց հետո, գրում է թերթը, Էնդրյու Վինթերը, Թոբիաս եւ Մաթեուշ Նովակ եղբայրները, ինչպես նաեւ իրենց ընկեր Դարիուշ Ֆիալկովսկին ընդլայնել էին որոնման տարածքն ու հայտնաբերել ընդհանուր առմամբ 550 մետաղադրամ: Թերթի տեղեկություններով՝ Համբլդեն գյուղի մասին գրառում կա «Ահեղ Դատաստանի օրը» գրքում (Domesday Book), Եվրոպայում առաջին միջնադարյան համընդհանուր մարդահամարում, որն անցկացվել էր Անգլիայում 1085-1086 թվականներին Վիլհելմ I Նվաճող(1027/1028 - 1087) հրամանով:

Մաթեուշ Նովակի խոսքերով՝ «գտածոն պարզապես անհավանական է, այն ինքնատիպ հրաշք է բոլորիս համար»: «Դա մեծ հաջողություն է մեզ համար: Դրանք իմ կյանքի ամենալավ հանգստյան օրերն էին, որոնք ես կհիշեմ ողջ կյանքում»,-նշել է նրա եղբայր Թոբիասը: Նրանք ստիպված էին անցկացնել չորս գիշեր վրանում՝ հայտնաբերված մետաղադրամների հնարավոր թալանը թույլ չտալու համար:

Այժմ գանձերը պահվում են թանգարանում. դրանց պաշտոնական գնահատումը դեռ տեղի չի ունեցել: Այնուհետեւ մետաղադրամները աճուրդի կհանվեն, իսկ ստացված գումարը կիսվի դրանք հայտաբերած մարդկանց եւ հողի, որտեղ մետաղադրամները հայտնաբերվել էին, սեփականատերերի միջեւ :

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ