News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապրիլի 19-ին ոստիկանության հրաձգարանում տեղի ունեցավ ոստիկանության 101-րդ տարեդարձին նվիրված «Մակարով» տեսակի ատրճանակից հրաձգության առաջնություն:

Մասնակցում էին իրավական ոլորտը լուսաբանող լրագրողներ տարբեր հեռուստաընկերություններից, կայքերից ու թերթերից:

Մինչ առաջնության մեկնարկը ոստիկանները լրագրողներին ներկայացրին զենքի կառուցվածքը, ճիշտ ու դիպուկ կրակելու և անվտանգության կանոնները:

Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն տրվեց արձակել 3 փորձնական և 8 մրցութային կրակոց:

Արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարվեցին հաղթողների անուններն ու նրանք պարգևատրվեցին պատվոգրերով:

3-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Առաջին ալիքի» լրագրող Մուշեղ Իսախանյանը, երկրորդը NEWS.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանն էր, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի ֆոտոլրագրող Սևակ Գրիգորյանը:

 

Տպել
Ամենաշատ