News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այո, հեռուստահաղորդումների որակը բարձրացնելը մեզ համար խնդիր է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին։

«Շատ կարեւոր հարց եք առաջ քաշում եւ այդ խնդրի լուծման համար է, որ մենք գործարկել ենք եւ սկսում ենք մի ծրագիր, որի նպատակը մեր երիտասարդ սերնդին մշակույթին կապելն է։ Այսօր եթե չեմ սխալվում ԿԳ նախարարը պատրաստվում էր ներկայացնել այս ծրագիրը։ Նախարարն առավոտյան ինձ ուղարկել էր նախնական տարբերակը, համակարգը կոչվում է «Իկուլտ», դրա իմաստն այն  է, որ ՀՀ բոլոր աշակերտները տարին մեկ անգամ պետբյուջեի հաշվին կարող են գնալ թատրոն, մեկ անգամ՝ համերգասրահ, մեկ անգամ՝ թանգարան։ Հիմա ստեղծվել է, որ էլեկտրոնային եղանակով՝ dasaran.am–ում աշակերտները հնարավորություն ունենան տոմս վերցնել անվճար։ Դա նաեւ մշակույթի հետ նրանց կապելու կարեւոր միջոց է։ Այս տրամաբանության մեջ  է մտնում ԿԳ նախարարությունը եւ Մշակույթի նախարարությունը մեկ միասնական մարմին դարձնելու մեր ցանկությունը»,–նշեց նա։

Փաշինյանը շեշտեց՝ պարզաբանված չէ, թե ինչ դեր կարող է մշակույթը ունենալ. «Երրորդ հանրապետության պատմության մեջ չի տրվել մի պարզ հարցի պատասխան՝ ինչի համար է պետությանը պետք մշակույթը։ Իմ պատասխանն է, որ մշակույթն ունի կրթական գործառույթ եւ կրթությունն էլ իր հերթին մշակութային երեւույթ է, որովհետեւ այն մարդը, որը մոտ է կրթությանը, կրթված է, մոտ է մշակույթին, եւ այն մարդը, որը մոտ է մշակույթին, մեծ հավանականությամբ կրթված մարդ է։ 100 տոկոսով կրթված մարդ է»։

Վարչապետը հայտնեց, որ պատրաստվում են օգտագործել սերիալների հանրային լայն տարածումը եւ սյուժեներում միջամտության միջոցով կրթել հասարակությանը. «Վերջերս կառավարությունում մի քննարկում գնաց, որի ժամանակ մենք խոսում էին սերիալների մասին։ Ընդհանրապես, շատ ընդունված է քննադատել սերիալները, բայց քանի որ դրանք այսօր Հայաստանում պոպուլյար են, իմ համոզմունքն է, որ կարող ենք այդ սերիալների որակը բարձրացնելով, դրանք որպես օղակ օգտագործենք, որպեսզի պետությունը իր քաղաքացիներին տա մեսիջ, որը նաեւ օգտագործվի նաեւ կրթական գործառույթ։ Օրինակ, սցենարի մեջ կարող են այնպիսի միջամտություններ լինել, որոնցով կբարձրացվի մարդկանց ֆինանսական կրթվածության մակարդակը բարձրանա։ Օրինակ՝ ինչպես վարկ վերցնելու որոշումը ճիշտ կայացնել, որ հետագայում խնդիրներ չլինեն»։

Նա շեշտեց, որ վերջին շրջանում կրթական բնույթի հաղորդումները սկսել են տարածում գտնել հասարակության շրջանում. «Մենք այսօր անընդհատ խոսում ենք աշխատանքի խրախուսման մասին եւ փորձում ենք ցույց տալ օրինակներ, թե ինչպես մարդը կարող է աշխատանքի միջոցով հասնել հաջողության։ Նույնը կարելի է անել սերիալների միջոցով։ Մենք պետք է հաշվի առնենք նաեւ, որ մեզանից յուրաքանչյուրն է կանխորոշում հեռուստահաղորդումների որակը, ես ուրախ եմ արձանագրել, որ հեռուստատեսությունից ստացած որոշակի տեղեկատվության համաձայն՝ կարող եմ ասել, որ վերջին շրջանում ստեղծված մի շարք հաղորդումներ, որոնք նոր տրամաբանության մեջ են, բավականին պոպուլյար են։ Այն, որ հարցը լայքերի թվով առաջին տեղում էր, ցույց է տալիս, որ իսկապես այս մոտեցումը ճիշտ է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ