News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ՀՀ քաղաքացիների հարցերին պատասխանելուց առաջ անդրադարձավ ժամանակին իր տված խոստումներին՝ նկատելով, որ դրանց առյուծի բաժինը կատարվել է, մեծ մասը՝ 100 տոկոսով։

Մասնավորապես, նա նշեց, որ ինքը խոստացել է, որ չի գալիս կադրային ջարդ անելու. «Այս խոստումը 100 տոկոսով լիարժեք կատարվել է։ Մենք կառավարման համակարգում մեկ միլիմետր անգամ չենք շեղվում դրանից։ Այսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են։ Սա շատ դեպքերում մեզ համար խնդիր է։ Մեզ դրա համար քննադատում են, բայց մենք համարում ենք, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ իսկապես մեր հեղափոխությունը սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի»։

Ինչ վերաբերում է խոստմանը, որ ՀՀ պետական բյուջեն երկու տարում 30-40 տոկոսով ավելացնելու է, Փաշինյանն ասաց. «Հիմա այդ խոստումը կատարո՞ւմ ենք, թե՞ չենք կատարում։ Ես այս թեմային անդրադարձել եմ, արդեն 2019-ի բյուջեով 2018-ի նկատմամբ եկամտային մասը 10 տոկոսի աճ է ունեցել։ Ես արդեն ասել եմ, որ այս տարի գնում ենք պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մի 4-5 տոկոսով առնվազն կգերակատարենք։ Ես չեմ ուզում ավելի լավատեսական կանխատեսումներ անել, բայց մենք գնում ենք այս խոստման կատարմանը։ Այս պահի դրությամբ այդ խոստումը 90 տոկոսով կատարված է»։

«Խոստացել եմ, որ Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն։ Մենք դա արել ենք, համաներում ենք իրականացրել, որտեղ 13 մլրդ գումարները ներվել են։

Խոստացել եմ, որ պետք է փոխվեն տնտեսական հարաբերությունները, վերացվեն մենաշնորհները։ Սա 100 տոկոսով կատարվել է։ Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ ունի մենաշնորհ, առնվազն հնարավորությունների իմաստով։ Իհարկե, այն մարդիկ  որոնք մենաշնորհ են ունեցել, հիմա շուկայում իրենց հնարավորություններն ավելի լավ են, բայց վերջին անգամ ես կառավարության հաշվետվության ժամանակ ցույց տվեցի, թե ինչ դրական դինամիկա ունենք բենզինի շուկայում, բանանի շուկայում, շաքարի շուկայում»։

Վարչապետը նշեց, որ 100 տոկոսով կատարվել են հետեւյալ խոստումները՝

Արտաքին քաղաքական ռեվերսներ չեն լինելու։

Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ։

Քաղաքական հետապնդումներ չեն լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու։

Մարտի 1-ի պատասխանատուները կանգնում են դատարանի առջեւ։

Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու։

Ազատ թափանցիկ ընտրությունների անցկացում

Ընտրակաշառքի իսպառ բացառում,

Ազատվել քաղբանտարկյալների խարանից,

Երաշխավորել բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն կապանքներից։

Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի փոփոխության խոստումին, Փաշինյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը իրենք ներկայացրել են, բայց ՀՀԿ-ական խորհրդարանը չի ընդունել։

«Մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ նման բան հնարավոր է։ Այն բոլոր խոստումները, որ ես տվել եմ, պետք է լինի իմ գործունեության ուղենիշը»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ