News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փարիզի փողոցներում, որտեղ տեղի է ունենում «դեղին բաճկոնների» հերթական ցույցը, մի քանի ավտոմեքենա է այրվում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Մեքենաները Ժյուլ Ֆերիի զբոսուղում այրում են սեւ հագած խուլիգանները, այսպես կոչված «Սեւ դաշինք» շարժման կողմնակիցները։ Նրանք նաեւ այրել են մի քանի աղբաման։ Հրշեջները հանգցնում են կրակը։

Բացի այդ, խուլիգանների բախումների վայր ոստիկանների հետ միասին եկել է նաեւ ջրնետ մեքենա։

Ոստիկանության հետ բախումները սկսվել են, երբ ցուցարարների շարասյունն ուղղվել է Էկոնոմիկայի նախարարությունից դեպի Հանրապետության հրապարակ։ Դիմակներով խուլիգանները իրավակարգի պահապանների վրա շշեր են նետել, որոնց պարունակության հոտը հիշեցրել է կղանք, վերջիններն ի պատասխան արցունքաբեր գազ են օգտագործել։

Բացի այդ, ցուցարարները մի քանի նռնակ են պայթեցրել, իսկ շարասյան ճանապարհին ինչ-որ մեկն այրել է աղբն ու փայտեր։ Բաստիլի հրապարակից ոչ հեռու խուլիգանները իրավապահների վրա ինքնագլորներ եւ աղյուսներ են նետել։

Ցույցերի ընթացքում տուժել է առնվազն երկու մարդ, երկուսն էլ գլխի վնասվածք են ստացել։

Ժամը 13.20-ին ոստիկանները կալանել են 126 մարդու, հիմնականում «արգելված առարկաներ» կրելու պատճառով։

«Դեղին բաճկոնների» մասշտաբային բողոքները Ֆրնասիայում սկսվել են 2018-ի նոյեմբերի 17-ին՝ վառելիքի հարկն ու բենզինի գները չբարձրացնելու պահանջով։ Ֆրանսիական իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ մարդիկ փողոց են դուրս գալիս ամբողջ երկրում, չնայած Ֆրանսիայի ղեկավարության հայտարարած միջոցներին՝ իրադրությունը հանդարտեցնելու համար։ Հաճախ բողոքներն ուղեկցվել են անկարգություններով եւ ոստիկանների հետ բախումներով։

Այս շաբաթ բողոքի մասնակիցները փողոց են դուրս գալիս 23-րդ շաբաթն անընդմեջ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված է մի քանի ցույց։ Ընդ որում՝ իշխանությունները հերթական անգամ արգելել են ցույցերի անցկացումը Ելիսեյան պալատի մոտ, ինչպես նաեւ Փարիզի Աստվածամոր տաճարի շրջանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ