News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական աշխարհագրական միության (ՌԱՄ) անդամ Իգոր Չապալովը հայտնել է, որ «Մենք գնում ենք Արկտիկա» արշավի շրջանակներում կկազմակերպվի գերմանական սուզանավի որոնում՝ հայտնում է «Հյուսիսպրեսը»։

«Մենք ստացել ենք տեղեկատվություն Կարայի ծովում Թայմիր թերակղզու ափերին Հայրենական մեծ պատերազմի ժամանակների անհայտ գերմանական սուզանավի հնարավոր առկայության մասին։ Նրա կորդինատները ճշտվում են։ Սրա հետ կապված՝ որոշում է կայացվել արշավախմբում ներառել նաեւ Ч-29 երկկենցաղ հիդրոինքնաթիռ՝ որոնման խնդիրները լուծելու եւ ստորջրյա օբյեկտի կորդինատները որոշելու համար»,- ասել է Չապալովը։

Սուզանավի մուտքի դուռը պոկված է։ Ինչպես պատմել են ՌԱՄ-ում հնարավոր է, հակառակորդը, նավն ուղղորդել է դեպի ծանծաղուտ, որից հետո անձնակազմն այնտեղից հեռացել է։ Նախկինում փորձագետները նման դեպքի հանդիպել էին Սեւ ծովում։ Սակայն առանց նավն ուսումնասիրելու որոշակի ոչինչ ասել հնարավոր չէ։ Դեռեւս հստակ չէ, թե ինչ սուզանավ է դա։

Ինչպես հայտնում է գործակալությունը, արշավը մեկնարկում է մայիսի կեսին՝ Կրասնոյարսկի մարզի Ենիսեյսկ քաղաքից։ 10-15 մարդ երկու հատուկ լաստանավերով կմեկնեն Դուդինկի, այնուհետեւ Նորիլսկով մինչեւ մարզի արկտիկական ափամերձ շրջան։ Արշավախմբի հիմնական նպատակը բնապահպանական հետազոտություններն են եւ արկտիկական ափը ԽՍՀՄ-ի ժամանակների բեւեռային կայանների գործունեության հետեւանքով առաջացած թափոններից մաքրելը, ինչպես նաեւ՝ Հյուսիսի իրացման պատմական տեղեկատվության հավաքագրումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ