News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունները ստեղծում են աշխատանքային խումբ երկկողմանի առեւտրի ծավալների ցուցանիշներն ավելացնելու նպատակով, հաղորդում է Hurriet-ը:

«Մենք աշխատում ենք արտահանման ակտիվացման ուղղությամբ, հատկապես բարձր տեխնոլոգիական ապրանքների ոլորտում»,-հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Փեքանը ԱՄՆ-ի կատարած այցից հետո Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ Թուրքիան մտադիր է ստեղծել ազատ առեւտրի նոր գոտի, որը մասնագիտանում են հետազոտությունների եւ ծրագրավորման, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեության մեջ: Նա հայտնել է, որ հրավիրել է ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել այդ ոլորտներում:

Ավելի վաղ Փեքանը ներկա էր գտնվել Վաշինգտոնում եռօրյա գործնական միջոցառմանը: Նրան ուղեկցել էին ֆինանսների նախարար Բերաթ Ալբայթաքը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու էներգետիկայի եւ բնական ռեսուրսների փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը:

Փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման մասին մինչեւ 75 մլրդ դոլարի չափով երկկողմանի առեւտրի ծավալներն ավելացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ