News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Գոռ-Գոշ 3-րդ թաղամասում ավտոճանապարհի մի հատվածն անձրևների հետևանքով փլուզվել է: Այս  ահազանգը «911» ծառայությունը ստացել է ապրիլի 20-ին, ժամը 14:25-ին։ NEWS.am-ին այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհից դեպի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Հեքիաթ» ճամբար տանող հատվածի 1-ին կմ-ին փլուզվել է (նախնական տվյալներով անձրևաջրերի հետևանքով) ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 4 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ հատվածը. փլուզված հատվածի մոտակայքում առկա է անձրևաջրերի հոսք:

Փրկարարները փոխել են անձրևաջրերի հոսքի ուղղությունը, սահմանազատել տարածքը և ճանապարհին տեղադրել արգելք հանդիսացող նշաններ (ծառի ճյուղեր):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ