News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության երկրորդ օրը, որը թույլ կտա նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին պահպանել իշխանությունը մինչեւ 2030 թվականը, հաղորդում է AP-ը:

Քվեարկությունը վերսկսվել էր կիրակի՝ առավոտյան 9-ին, եւ կշարունակվի մինչեւ երկուշաբթի ընտրողների առավելագույն մասնակցությունն ապահովելու համար: Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան շաբաթվա ընթացքում:

Ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել ընտրողներին հրաժարվել փոփոխություններից, որոնք, ըստ նրանց, ավտորիտարիզմի վերականգնման ձեւ են:

Ալ-Սիսին ստանձնել էր իր պաշտոնը 2014 թվականին եւ անցյալ տարի վերընտրվել երկրորդ քառամյա ժամկետով:

Անցած շաբաթ խորհրդարանը հաստատել էր Սահմանադրության մեջ փոփոխությունները: Առաջին հերթին դրանք վերաբերում են երկրի նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգմանը չորսից վեց տարի տեւողությամբ: Ընդ որում՝ պահպանվում է այն դրույթը, որ նախագահն իրավունք ունի վերընտրվելու ոչ ավել, քան երկու ժամկետով անընդմեջ: 2018 թվականին վերընտրված երկրի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի դեպքում, համաձայն գլխավոր օրենքի փոփոխված դրույթների, նրա լիազորությունները կդադարեն 2024, այլ ոչ 2022 թվականին: Չնայած նախագահը ներկայումս արդեն երկրորդ ժամկետով է ղեկավարում երկիրը, նա կստանա իրավունք առաջադրվելու ես մեկ անգամ եւ հաղթանակի դեպքում կղեկավարի մինչեւ 2030 թվականը, նշում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, մյուս փոփոխությունները նախատեսում են փոխնախագահի պաշտոնի վերականգնումը, որը երկրի պատմության մեջ բազմիցս ներդրվել էր, եւ չեղարկվել, ինչպես նաեւ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի վերականգնումը սահմանափակ լիազորություններով: Ավելի վաղ երկրում արդեն կար նմանատիպ մարմին՝ Շուրան, որը կատարում էր խորհրդատվական գործառույթ, այնուհետեւ այն վերացվել էր, եւ խորհրդարանը դարձել էր միապալատ: Ներդրվում են քվոտաներ խորհրդարանում կանանց (25 տոկոս), աշխատավորների եւ գյուղացիների, երիտասարդների, քրիստոնյաների եւ սահմանափակ կարողություններով մարդկանց ներկայացուցչության համար: Բոլոր այդ դրույթներն արդեն առկա էին 1971 թվականի սահմանադրության մեջ, որը գործում էր Մուբարաքի օրոք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ