News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իշխանությունները կարգադրել են վերանայել դինգո շների կարգավորման ընթացակարգը հանրահայտ զբոսաշրջային կղզու վրա այս տարի վայրի շների հարձակումների հետեւանքով, հաղորդում է AFP-ը: Քվինսլենդի կառավարությունը հայտարարել է վերանայման մասին երեք օր անց, երբ հայրը փրկել էր իր որդուն դինգոյի հարձակումից: Շունը դուրս էր հանել երեխային ավտոթրեյլերից: 14-ամսական երեխայի գանգը կոտրված էր, նա ստացել էր պարանոցի եւ գլխի բազմաթիվ վնասվածքներ:

«Կառավարությունը ձգտում է պահպանել դինգոյի կայուն եւ առողջ պոպուլյացիան՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով մարդու անվտանգությանն ուղղված սպառնալիքները»,-ասվում է Քվինսլենդի շրջակա միջավայրի նախարար Լիան Էնոհի հայտարարության մեջ:

Կղզում հերթապահող ռեյնջերների քանակը կավելանա, լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն այցելուներին դինգո շների վտանգի մասին իրազեկելու ուղղությամբ:

Փոքրիկի վրա հարձակումն այս տարի նմանատիպ երրորդ դեպքն էր Ֆրեյզեր կղզում, որը ներառված է համաշխարհային ժառանգության ցանկում. այն աշխարհում ամենախոշոր ավազոտ կղզին է եւ զբոսաշրջիկների կողմից սիրված ուղղություններից է, որն ամեն տարի գրավում է 400 000 այցելուներ:

Երկու դինգո շուն է սպանվել մարտին՝ ֆրանսիացի կնոջ եւ նրա որդու վրա հարձակումից հետո:

Հունվարին դինգո շները հարձակվել էին վեցամյա տղայի վրա:

Նախկինում իշխանությունները նախազգուշացնում էին այցելուներին, որ դինգո շները վայրի կենդանիներ են, եւ նրանց պետք է վերաբերվել ամենայն զգուշությամբ:

Դինգո շները հայտնվել էին ուշադրության կենտրոնում 1980 թվականին Ուլուրում փոքրիկ Ազարիա Չեմբերլենի անհետացման մասին տեղեկատվությունից հետո, ինչի կապակցությամբ նրա մայրը՝ Լինդին, դատապարվել էր սպանության մեղադրանքով, իսկ հայրը՝ Մայքլը, հանցագործության մեջ մասնակցության համար:

Վճիռները չեղարկվել էին 1988 թվականին Ազարիայի հագուստի մասերը պատահաբար Դինգոյի որջի մոտ հայտնաբերելուց հետո:

2012 թվականին դատարանի որոշմամբ հաստատվել էր, որ դինգոն առեւանգել էր երեխային նրանց վրանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ