News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակվել են սոցիալական ցանցերն ու մեսինջերները՝ WhatsApp-ը, Viber-ը, Facebook-ը, Twitter-ը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Sri Lanka Guardian-ին: Դա արվել է նախնական տվյալներով 185 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունների մասին ապատեղեկատվության տարածումը կանխելու համար:

Ապրիլի 21-ի առավոտյան՝ Կաթոլիկ Զատկի տոնակատարության ժամանակ, երկրում որոտացել են ութ պայթյուններ, որոնցում, վերջին տվյալներով, զոհվել է 185 մարդ, շուրջ 500 մարդ վիրավորվել է: Զոհերի թվում կա 35 օտարերկրյա քաղաքացի:

Երեք պայթյուն է տեղի ունեցել Shangri-La, Cinnamon Grand եւ Kingsbury հնգաստղանի հյուրանոցներում, երեքը՝ եկեղեցիներում: Յոթերորդ ռումբը պայթել է Դեհիվալե քաղաքում՝ կենդանաբանական այգու հարեւանությամբ, վերջինը՝ Դեմատագոդա շրջանում:

Տեղի ունեցածի համար դեռեւս ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել: Ըստ տեղի իրավապահ մարմինների՝ ահաբեկչությունը, հնարավոր է, կազմակերպել են National Thowheeth Jama'ath (NTJ) արմատական մահմեդական միավորման մահապարտ ահաբեկիչները:

Ահաբեկչությունից տասն օր առաջ Շրի Լանկայի ոստիկանապետ Փուջութ Ջայասունդարան անկախ օտարերկրյա հետախուզական ծառայության  տվյալների հիման վրա նախազգուշացրել էր, որ մահապարտ ահաբեկիչները կարող են հարձակում պլանավորել եկեղեցիների վրա:

NTJ-ը արմատական մահմեդական խմբավորում է Շրի Լանկայում, որն ավելի վաղ հայտնի էր բուդդայական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի գործողություններով. այն մինչ օրս ահաբեկչության մեջ չէր մեղադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ