News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Business Insider պարբերականը որոշել է սմարթֆոնների 20 լավագույն մոդելները, որոնք ներկայում վաճառվում են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է OnePlus 6T սմարթֆոնը: Նշվում է, որ այս գաջեթը կարգավորումների ամենաարդիական հավաքածուն ունի, ինչպես՝ անլար լիցքավորումը կամ անջրաթափանցելիությունը, սակայն գինը եւ արժանի գործառնությունները հաշվի առնելով՝ այն իրավամբ գրավել է առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղում է Samsung ընկերության Galaxy S10e-ն: Սարքը «հոյակապ» էկրան ունի, գերազանց տեսախցիկ, ինչպես նաեւ մատչելի գին, նշում են հոդվածի հեղինակները:

Վարկանիշի երրորդ հորիզոնականում է iPhone XR-ը, որը, ըստ Business Insider-ի, հաշվի առնելով առավել ցածր գինը եւ գրեթե նույն հատկանիշները առավել շահավետ ձեռքբերում է, քան Apple-ի ավագ մոդելները:

4-րդ եւ 5-րդ տեղերում են Samsung Galaxy ընտանիքի այլ ներկայացուցիչներ՝ S10 Plus-ը եւ S10-ը:

Նշված մոդելներից բացի, առաջին տասնյակի մեջ են մտել Google Pixel 3-ը եւ Pixel 3 XL-ը, Samsung Galaxy Note 9-ը, iPhone XS-ը եւ iPhone XS Max-ը, Samsung Galaxy S9 Plus-ը եւ iPhone X-ը:

Պարբերականը ցուցակի մեջ է ներառել նաեւ այնպիսի սմարթֆոններ, ինչպես iPhone 8 Plus-ը, Samsung Galaxy S9-ը, Huawei Mate 20 Pro-ն, iPhone 8-ը, Razer Phone 2-ը, LG V40-ը, Apple iPhone 7-ը եւ 7 Plus-ը, Moto G7-ը, LG G8-ը եւ BlackBerry Key2-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ