News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե նա С-400 ռուսական ՀՕՊ համակարգեր գնի եւ բացառել է այդ դեպքում 5-րդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը պնդի С-400 ռուսական ՀՕՊ համակարգեր գնման մասին եւ գնի եւ տեղադրի դրանք, ապա Կոնգրեսին ներկայացված օրինագծի հիման վրա պատժամիջոցներ կկիրառվեն:

Եվ խոսքն այն մասին չէ, որ պատժամիջոցները հնարավոր է կիրառվեն, դրանք պարտադիր են լինելու: Մենք չենք ուզում դա եւ մենք այլ տարբերակներ ենք առաջարկել Թուրքիային: С-400 համակարգն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի ճարտարապետության հետ», -հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում ասել է սենատորը:

Մենենդեսը գտնվում է Աթենքում, որտեղ երկուշաբթի նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ԱՄՆ սենատորը այցելել էր  Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպել էր նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Մենենդեսը, մի քանի օր առաջ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի հետ Կոնգրես էր ներկայացրել «Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում անվտանգության եւ էներգետիկ համագործակցության մասին» օրենքը:

Օրինագիծը նախատեսում է Կիպրոսին զենք վաճառելու արգելքի  չեղարկում: Օրինագիծն արգելում է F-35 ինքնաթիռների փոխանցումն Անկարային, եթե Թուրքիան շարունակի իրականացնել C-400-ի հետ կապված ծրագրերը:

«F-35-ը երեբք С-400-ի կողքին չի լինի, դա երբեք տեղի չի ունենա: Սա կոնգրեսի երկու կուսակցությունների դիրքորոշումն է:

Վերջերս մենք դա աջակցել էինք սենատի միջազգային հարաբերությունների, զինվորական ծառայության կոմիտեի նախագահների եւ այլոց հետ համատեղ հոդվածում: Նման դիրքորոշումներ էին հայտնել նաեւ Թրամփի կառավարության անդամները», - ասել է Մենենդեսը:

Նրա խոսքով՝ Անկարան պետք է ընտրի, թե ում հետ է ցանկանում լինել:

 «Թուրքիան պետք է կատարի իր ընտրությունը: Այն կարող է մնալ ՆԱՏՕ-ում կարեւոր դաշնակից, շարունակել կողմնորոշումը դեպի Արեւմուտք կամ հեռանալ», - ասել է սենատորը:

Հարցին՝ արդյոք եթե Թուրքիան ստանա C-400-ը,  չի ստանա F-35-ը, Մենենդեսն ասել է. «Այո, այս դեպքում F-35 ձեռք բերելու  հնարավորություն չկա»:

«Նրանք կպատժվեն ամերիկյան օրենքի հիման վրա, որը նախատեսում է պատժամիջոցներ ցանկացածի համար, ով Ռուսաստանից զենք է գնում: Եթե մենք ունենանք C-400 F-35-ի  կողքին, Ռուսաստանը կկարողանա իմանալ F-35 տեխնոլոգիայի բոլոր գաղտնիքները: Նույնիսկ նրանք, ովքեր համարում են, որ Թուրքիան մնում է շատ կարեւոր գործընկեր, համաձայն են, որ դա երբեք չի լինի», - ասել է Մենենդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ