News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել, որպեսզի արգելափակի այն ծանուցումը, որն ուղարկել է Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի նախագահը՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ծանուցումը պահանջում է նախագահից ներկայացնել տեղեկատվություն նրա անձնական ֆինանսական վիճակի եւ բիզնեսի ֆինանսավորման մասին։

Ծանուցման մեջ ներառվում է ութ տարվա փաստաթղթերի ներկայացման պահանջ։ Խոսքը այն փաստաթղթերի մասին է, որոնք վերաբերում են Թրամփին, նրան պատկանող մի քանի բիզնես-կառույցներին, որոնք սպասարկում են նրա փաստաբաններին եւ Trump Organization-ին՝ ասվում է դատական փաստաթղթերում։

Վերահսկողական հանձնաժողովի նախագահ Էլայջա Քամինգսը ծանուցումն ուղարկել է նախագահի հաշվապահին այն բանից հետո, երբ Թրամփի նախկին իրավաբանը վկայություն տվեց, որ Թրամփը գերագնահատված ակտիվներ ունի։

«Քամինգսի կողմից ուղարկված ծանուցումը անօրինական է եւ զրկված է հայցային ուժից, քանի որ այն չունի լեգիտիմ օրենսդրական նպատակ»,- հայտարարել են փաստաբանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ