News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կիբեռանվտանգության ազգային կենտրոնը կազմել է ամենաանվտանգ նշանաբառերի ցանկը, որոնք օգտագործում են ինտերնետ օգտատերերը իրենց աքաունթների պաշտպանության համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են կենտրոնի պաշտոնական պորտալում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ամենախոցելի նշանաբառերը որոշելու համար մասնագետները վերլուծել են հանրային տվյալների շտեմարանները, որոնցում պարունակվել է 100 հազար նշանաբառերի մասին տեղեկատվություն, որոնք օգտագործվել են կիբեռհանցագործների կողմից այլոց գրառումները կոտրելու համար։

Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «123456»-ը, որն օգտագործում է 23 միլիոն մարդ։ Երկրորդ տեղում «123456789»-ն է, որն ընտրել է 7,7 մլն օգտատեր։ Երրորդը «qwerty»-ն է (3,8 մլն մարդ), չորրորդը՝ password-ը՝ 3,6 մլն, հինգերորդը՝ 1111111 (3,1 միլիոն)։

Նշվում է, որ շատ օգտատերեր ընտրում են իրենց անունը որպես նշանաբառ, ֆուտբոլային ակումբների, երաժշտական խմբերի անունները։

«Չարժե գաղտնի տվյալները պաշտպանել՝ օգտագործելով այն, ինչը կարելի է կռահել. օրինակ՝ սեփական անունը, տեղի ֆուտբոլային թիմի կամ սիրելի խմբի անունը»,- նախազգուշացրել են հետազոտության հեղինակները։

Փետրվարին ռուսական InfoWatch ընկերությունը (մասնագիտանում է տեղեկատվական անվտանգության ոլորտում) գրանցել է ինտերնետ-օգտատերերի տվյալների մեծ արտահոսք, որի ընթացքում հաքերները հրապարակել են 2,2 մլրդ եզակի լոգիններ եւ նշանաբառեր։ Ընկերության վերլուծաբանների կարծիքով՝ գաղտնի տեղեկատվությունը, որը հայտնվել է ցանցում, կարող էր ստացվել տարբեր ժամանակներում կոտրումների հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ