News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածելով, որում ասվում է, որ ընկերությունը ապրիլի 24-ին կաշխատի 24-ժամյա գրաֆիկով։

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, քաղաքի հյուրեր,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում»:

Տպել