News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրանի հետ առեւտրի համար Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ Գերմանիայի կողմից մշակված «Instex» հատուկ ֆինանսական մեխանիզմը, որը շրջանցում է ԱՄՆ պատժամիջոցները, առաջընթաց է  ապրում:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Իրանի վրա ճնշում գործադրելու  ԱՄՆ կառավարության վերջին քայլերին, հաղորդում է Reuters-ը:

«Կատարված աշխատանքը նպաստում է դրական առաջընթացին հասնելուն՝ վերջնական ավարտի նպատակով: Իրանն, իր հերթին, նույնպես պետք է առաջընթացի հասնի իր համարժեք հակառակորդի նկատմամբ», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգելու իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատումը: Հիշեցնենք, որ պատժամիջոցների վերաբերյալ բացառությունները, որոնք արվել էին Չինաստանի, Հունաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի եւ Թուրքիայի համար, ավարտվում են մայիսի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ