News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանը նախազգուշացրել է, որ իրանական նավթի գնորդների համար պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը «կուժեղացնի լարվածությունը» Մերձավոր Արեւելքում եւ միջազգային էներգետիկ շուկայում՝ հայտնում է AFP-ը։

Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոշիխիդե Սուգան լրագրողներին հայտարարել է, որ Տոկիոն հուսով է «ճապոնական ընկերությունների հետ քննարկել անհրաժեշտ գործողությունները, որպեսզի խուսափի երկրի էներգամատակարարման վրա բացասական ազդեցությունից»։

Հնդկաստանի նավթի նախարար Ջարմենդրա Պրադհան Twitter-ում գրել է, որ Նյու Դելին «լրացուցիչ մատակարարումներ կստանա այլ խոշոր նավթարդյունաբերող երկրներից»՝ հավելելով, որ նավթավերամշակման գործարանները «ամբողջովին պատրաստ են բավարարել բենզինի, դիզելային վառելիքի եւ այլ նավթամթերքների ազգային պահանջարկը»։

Հարավկորեացի փորձագետները հայտարարել են, որ պատժամիջոցներից ազատելու արգելքի որոշումն ԱՄՆ-ից վաղուց էր սպասվում, եւ ընկերությունները պատրաստել էին պահուստային ծրագրեր, որոնք ներառում են ներկրման դիվերսիֆիկացման տարբերակներ, ներառյալ Քաթարը եւ Ավստրալիան։

Ինչպես տեղեկացվել էր նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգի իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման ժամկետը, որը ստացել էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ