Սաուդյան Արաբիայի իշխանությունները 37 մարդու մահապատժի են ենթարկել՝ ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով՝ հայտնում է երկրի ՆԳՆ-ը։
«Բարձրագույն պատիժն իրականացվել է մի շարք անձանց հանդեպ, որոնք ընդունել են ահաբեկիչների գաղափարախոսությունը եւ ստեղծել են ահաբեկչական բջիջներ՝ կոռուպցիայի եւ անվտանգության սպառնալիքի, ինչպես նաեւ քաոս տարածելու եւ միջկրոնական տարաձայնություններ հրահրելու նպատակով»,- հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պետական տեղեկատվական SPA գործակալությունը։ Բոլոր 37 դատապարտվածները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել։