News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վաղարշակ Լալայանին գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին՝ Գեղարքունիքի մարզի դատարանի որոշումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց այս գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը։

Նշենք, որ շաբաթներ առաջ Գեղարքունիքի մարզի դատարանը որոշում էր կայացրել փոխել Լալայանի և Էլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և գրավի դիմաց ազատ արձակել նրանց կալանքից։

Նշենք, որ այս գործով ամբաստանյալ, ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ փոխվել է դեռևս 2018թ. դեկտեմբերին՝ նախաքննության ավարտից հետո։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սամսոն Առաքելյանը նույն բաժնի պետ Սուրեն Էլոյանի և գլխավոր հարկային տեսուչ Վաղարշակ Լալայանի հետ նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել է խոշոր չափի 1000000 ՀՀ դրամ կաշառք: Երեք ամբաստանյալներն էլ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:

Տպել
Ամենաշատ