News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան ավագ խորհրդական, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներն ասել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանին կոչ է արել թափանցիկ լինել սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանության գործում, տեղեկացնում է Reuters-ը։

Քուշները չի նշել, թե երբ է խոսել թագաժառանգի հետ լրագրողի սպանության մասին։ Բայց հայտնի է, որ արքայազնի հետ խոսել է հեռախոսով Հաշագջիի սպանությունից մի քանի օր հետո եւ հանդիպել է նրան Էր Ռիադում, Պարսից ծոց փետրվարյան այցելության ժամանակ։

«Խորհուրդը, որ տվել եմ, առավելագույն թափանցիկ լինելն է»,- ասել է Քուշները։ «Հարկավոր է համոզվել, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»։

Նշենք, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրողի սպանությունից հետո Թուրքիայի իշխանությունները եւ ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտարարել են հանցագործությանը Մոհամեդի մասնակցության մասին։ Եղել են ենթադրություններ, որ եթե անգամ նա չի հրամայել սպանել լրագրողին, ապա, համենայնդեպս, իմացել է այդ մասին։ Էր Ռիադը հերքում է նման մեղադրանքները։

Թրամփը քննադատության է արժանացել ԱՄՆ օրենսդիրների կողմից այն պատճառով, որ վարչակազմը ավելի կոշտ դիրքորոշում չի որդեգրել Սաուդյան Արաբիայի հանդեպ Հաշագջիի սպանության առիթով։

«Լսեք, ես չեմ պատրաստվում վիճարկել ամերիկյան հատուկ ծառայությունների հանձնարարականները»,- ասել է Քուշները, երբ նրան հարցրել են հետախուզական հանրությունը դուրս բերելու մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ