News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրողները հավանություն են տվել սահմանադրական բարեփոխումներին, որոնք երկրի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ Սիսիին թույլ կտան մինչեւ 2030 թվականը իշխանության մնալ, փոխանցում է AP-ն:

Հանձնաժողովի ղեկավար Լաշին Իբրահիմը հայտարարել է, որ բարեփոխումները հավանություն են ստացել, եւ ընտրողների 88,83 տոկոսը կողմ է քվեարկել: Ընտրողների մասնակցությունը կազմել է 44,33 տոկոս: Համազգային հանրաքվեն ընթացել է 3 օր, շաբաթից մինչեւ երկուշաբթի՝ ընտրողների առավելագույն մասնակցություն ապահովելու համար:

Կառավարամետ լրատվամիջոցները, բիզնեսմենները եւ օրենսդիրները ձգտում էին հասնել բարեփոխումների աջակցությանը: Իշխանությունները սպառնացել էին տուգանել ցանկացածին, ով քվեարկությունը կբոյկոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ