News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինձ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո օրվա խորհուրդը փոխվել է. եթե մինչեւ 100-ամյակը դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին Ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այն վերածվել է ապրելու, արարելու օրվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:

«Օրվա խորհուրդը ավելի լավ, քան Պերճ Զեյթունցյանը, չի ասել՝ ուզում եք մուռ հանել, ապա էստեղ ստեղծեք հզոր, ուժեղ, կայուն պետություն: Մեզնից յուրաքանչյուրի անելիքը դա է:

Ինքս Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց սերունդ եմ: Մի քանի օր առաջ ուղղակի հաշվեցի, որ իմ պապի հայրը, որ փրկվել է Ցեղասպանությունից, հաշվեցի մեր գերդաստանը, իր սերունդները, դրանք մոտավորապես 140 հոգի են: Այսինքն մեր ամենամեծ կորուստը, որ եղել է, այսօր այս տարածքում մենք պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք, աշխարհի հզորների հետ հավասարը հավասարի քայլող: Պետք է ապրել, արարել եւ նաեւ պետք է ուժ գտնել»,-ասաց ՍԴ նախագահը:

Հարցին, թե արդյոք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում չկան բացթողումներ, Թովմասյանը պատասխանեց, որ այդ գործընթացում բացթողումներ չկան. «Այն, ինչ արվել է երկրորդ, երրորդ հանրապետության օրոք, բոլոր քայլերը ճիշտ են եղել: Խնդիր ը եղել է այլ երկրների ճանաչման միջոցով ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա: Գրեթե բոլորը ճանաչել են, մեծերը ճանաչել են: Միջազգային ամենախոշոր կազմակերպությունները ճանաչել են:

Միգուցե այլ բան պետք է անել, թուրքական հասարակությանը այս ամբողջը հասու դարձնել, որ առերեսվեն իրենց պատմությանը: Մի կողմից հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտնելու եւ ներելու, մյուս կողմից թուրք ժողովուրդը ուժ գտնելու ապաշխարհելու, հասկանալու իր թույլ տված սխալները»:

Իսկ արդյոք գործող իշխանությունները բավարար քայլեր ձեռնարկում են այդ ուղղությամբ, հարցին էլ արձագանքեց. «Ցանկացած իշխանություն քայլեր ձեռնարկում է: Սա այն հարցն է, որտեղ չկա իշխանություն, չկա ընդդիմություն: Դիվանագիտության մեծ մասը տեսանելի չի, դուք տեսնում եք արված աշխատանքի 10 տոկոսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ