News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ալժիրում դաատարանը կարգադրել է ժամանակավորապես կալանավորել պաշտոնաթող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի շրջապատից Կունինեֆ ընտանիքի 4 միլիարդաատեր եղբայրներին, հաղորդում է Ennahar TV-ն:

Ռեդան, Աբդելքադերը, Քարիմը եւ Թարեք Կունինեֆները մեղադրվում են պետական նախագծերի գործարքներով պարտավորությունների չկատարման, արտոնությունների ապօրինի ստացման եւ հողային սեփականության եւ լիցենզիաների յուրացման  մեջ:

AFP-ն նշում է, որ եղբայրները Ալժիրի տնտեսության բոլոր ոլորտներում՝ ագրոբիզնեսից մինչեւ քաղաքացիական շինարարություն, բիզնես ունեն:

Նախօրեին կալանավորվել էր Կունինեֆ եղբայրների հետ ձերբակալված Cevital մասնավոր ընկերության գլխավոր տնօրեն Իսադ Ռեբրաբը, որին երկրի ամենահարուստ գործարարներից են համարում:

Բոլոր 5 միլիարդատերերը Ալժիրում ձերբակալվել էին ապրիլի 22-ին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում: Մի քանի օր առաջ նախկին վարչապետ Ահմեդ Ույախիան եւ ներկայիս ֆինանսների նախարար Մոհամմեդ Լուկալը դատարան էին հրավիրվել բյուջեի միջոցների ոչ նպատակային օգտագործման գործով:

Ապրիլի 2-ին մի քանի շաբաթ տեւած բողոքի ակցիաներից հետո Աբդելազիզ Բուտեֆլիկը երկրի Սահմանադրական խորհրդին ասել էր, որ վայր է դնում նախագահի լիազորությունները:

Ապրիլի 9-ին Ալժիրի խորհրդարանը պետության ժամանակավոր ղեկավար էր նշանակել Աբդելքադեր Բենսալեհին, ով ավելի քան 16 տարի զբաղեցնում էր Ազգի խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահի պաշտոնը:

Բենսալեհը հայտարարել էր հուլիսի 4-ին նախագահական ընտրությունների անցկացման մասին` խոստանալով, որ դրանք «թափանցիկ» կլինեն:

Աբդելազիզ Բուտեֆլիկը 1999 թվականից Ալժիրի նախագահն է: 2013 թ-ին կաթված ստանալուց հետո  նա գամվել է հաշմանդամի սայլակին, եւ դրանից հետո հազվադեպ է հայտնվում հանրության մեջ եւ ելույթներ չի ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ